-
22.10.2013|
14:01
Զարուհի Փոստանջյանի «պաշտոնը» բարձրացել է: Ռուբեն Հակոբյանը անձնական որոշում է կայացրել հրաժարվել խմբակցության ղեկավարի պաշտոնից և այսօր «Ժառանգության» խմբակցության կայացած նիստում որոշվել է, որ նրա տեղը զբաղեցնելու է Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղարի տեղը՝ Թևան Պողոսյանը:
-
22.10.2013|
13:28
Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» խիստ պատասխանատու և հնչեղ անվանում ունեցող կուսակցությունը 2007թ. մուտք գործելով Ազգային ժողով, քաղաքական կյանքը լցրեց աղմուկով ու սկանդալներով, որոնք շարունակվում են առ այսօր: Եվ եթե 2007-2012թ.թ. ԱԺ-ում «Ժառանգության» յոթ հոգանոց խմբակցությունը զբաղվում էր հիմնականում իրավապաշտպան գործունեությամբ՝ այցելելով ազատազրկման վայրեր, սատարելով քաղբանտարկյալներին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձրաձայնելով նրանց՝ ազատ արձակման հարցը և այլն, ապա մեկ տարի առաջ բոլորովին այլ կազմով խորհրդարան մուտք գործած «Ժառանգության» նպատակները մնում են անհասկանալի:
-
22.10.2013|
00:52
Արարատ քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության հիմնական մասնակիցները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են: Երկուսի համար էլ Արարատում կայանալիք ընտրությունը կարևոր նշանակություն ունի: Եթե ՀՀԿ-ը հաղթելու խնդիր ունի, որ ապացուցի, որ Արարատի մարզում և կոնկրետ մարզկենտրոնում ավանդաբար ազդեցություն է ունեցել, մարզը ՀՀԿ պատմության կարևորագույն դեմքերի բնակավայրն է, ապա ԲՀԿ ղեկավարությունը խնդիր ունի շարքերին ցույց տալու, որ շարունակում է հանուն իշխանության պայքարը և կարող է ՀՀԿ-ին հաղթել Վազգեն Սարգսյանի տան մոտակայքում:
-
21.10.2013|
11:59
Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել:
-
17.10.2013|
17:36
Առաջիկայում սպասվելիք նոր ՀՀՇ-ի համագումարը կդառնա հերթական «լակմուսի թուղթը», որը ցույց կտա, թե որտեղ են միահյուսվում մարդկային և քաղաքական հարաբերությունները, և որտեղ՝ բաժանվում:
-
15.10.2013|
11:43
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց նախաձեռնած քաղաքական քննարկումների ընթացքի և արդյունքների մասին հարցին ի պատասխան ասաց.
-
14.10.2013|
11:47
Ժամանակին Հայ ազգային կոնգրեսը լքած և այս տարվա մայիսին «Հայոց համազգային շարժում» կուսակցության վերածնունդը նախաձեռնողներից ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը Բեյրութում է: Եվ քանի որ երկու շաբաթ անց սպասվում է վերագրանցված ՀՀՇ-ի անդրանիկ համագումարը, շատերին է հետաքրքրում, թե նրա նախաձեռնողներից Կարապետ Ռուբինյանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
-
10.10.2013|
16:57
Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը` Էդիկ Բարսեղյանի հրաժարականից հետո, որ պաշտոնից հեռանալու պատճառ էր նշել իր տարիքը:
-
08.10.2013|
15:12
«Ընդդիմադիր դաշտում առկա իրողությունը շատ ցավալի է: Ընդդիմությունն իր ջանքերը կենտրոնացրել է սխալ ուղղությամբ, և եթե այսպես գնա, Հայաստանը կգնա կործանման: Տեսեք՝ մի փոքրիկ քվեարկություն էր, ինչքան հարցի պատասխան տվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վերակազմավորվող ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը` տեղեկացնելով, որ հոկտեմբերի 26-ին անցկացվելու է ՀՀՇ հիմնադիր համագումարը:
-
08.10.2013|
14:49
Այս տարվա ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, վստահ է, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հետամուտ է լինելու իր հորեղբոր սպանության բացահայտմանը: Այդ մասին նա հայտնեց irates.am-ի հետ զրույցում: